Posted in Հոգեբանություն

Ինչպես քննություններից առաջ ազատվել սթրեսից


Image

Միանգամից կասեմ, որ ստորև ներկայացված խորհուրդներն, անկասկած,գործում են: Եթե իսկապես ուզում եք քննություններից առաջ ձեր միջից հանել լարված անհանգստությունը, այս խորհուրդները կօգնեն ձեզ, մի պայմանով, եթե անվերապահ օգտագործեք դրանք:

Առակ՝ ճանապարհն իմանալն ու ճանապարհն անցնելը տարբեր բաներ են:

1.Քնե՛ք

Ուղղակի քնե՛ք: Եթե հարցատոմսը չեք կարողանում սովորել, ձեր աչքերը արդեն կարմրել են, իսկ ժամանակն անցնում է,պարզապես պառկե՛ք քնելու: Եվ վերջ: Միացնում ենք առողջ դատողությունը: Չէ՞ որ միևնույն է, չէիք կարողանալու այդ դժվար հարցը հիշել, հակառակ դեպքում արդեն հիշած կլինեիք: Այդպես չէ՞: Այդպես է: Իսկ եթե ոչ մի կերպ չի հաջողվում սովորել, ապա ինչու քեզ ստիպես հիշել այն, ինչը տվյալ պահին գլուխդ չի մտնում:

Մի հասարակ բա՛ն հասկացեք . եթե մարդը չի կարողանում հիշել ինչ-որ տեղեկություն, նշանակում է, նա կամ

Ա. հիմար է

Բ.  քիչ է կրկնել

Գ. ուղղակի հոգնել է

Եթե սկզբի երկու տարբերակը ձեզ չի վերաբերում (հատկապես առաջին տարբերակը), ապա  քնելու ժամանակն է: Այս ամբողջի վրա լավ մտքով մեխ խփե՛ք:  Չէ՞ որ եթե չի ստացվում ինչ-որ մի բան սովորել, նշանակում է՝  արդեն դրանով շատ եք զբաղվել: Երբ շատ եք ուտում, կերակուրը բռնի ուժով խոթու՞մ եք ձեր բերանը: Գիտեմ, որ համովն եք խոթում,  սակայն ինչքանը կտեղավորվի առատ ճաշից հետո:

Այսպիսով՝ այս ամենից եզրակացնում ենք՝ լավ քունը քննությունից առաջ սթրեսից ազատվելու ամենալավ միջոցն է:

2. Ֆիզիկական աշխատա՛նք արեք

Սա, ի դեպ, ամենահրաշալի խորհուրդն է: Ինքներդ փորձեք: Միայն հարկավոր է այնպես աշխատել, որ ոտքերն ու ձեռքերը շարժվեն: Հիմնականում այսպես: Սրտանց: Ի՞նչ տարբերակներ կան:

Աղջիկների համար. ամանները կամ հատակը լվացեք, մայրիկի հետ խանութ գնացեք…

Տղաների համար. դուրս եկեք սենյակից, ծանրագնդեր բարձրացրեք , չգիտեմ, տան շուրջը 20 անգամ վազե՛ք…

Մի խոսքով՝ ձեր ընտրությամբ ցանկացած ֆիզիկական աշխատանք: Ինչու՞ ասացի, որ այս խորհուրդը շատ օգտակար է: Բանն այն է, որ, նախ, ֆիզիկական վարժությունների օգնությամբ իսկապես հնարավոր է սթրեսից ազատվել, հետո՝ ֆիզիկական վարժությունները  գործնականում ամեն մարդ կարող է անել:

Եթե մի փոքր քնելը շատ դժվար է (առանց այդ էլ գլխում պտտվում են հիմար մտքեր, օրինակ՝ «Բա որ կտրվեմ», « Բա որ մոռանամ»), ապա ֆիզիկական աշխատելը, սկզբունքորեն ոչ մի դժվարություն չունի:  Միայն ցանկություն է պետք:

Մտավոր աշխատանքից դեպի ֆիզիկականի անցումը թույլ կտա ձեզ ազատվելու բացասական մտքերից, ինչն իր հերթին, թեկուզ ժամանակավորապես, կանհետանա, բայց նյարդային լարվածությունը կփոքրացնի:

Լավ կատարված ֆիզիկական աշխատանքից հետո ձեր օգանիզմը որոշ  ժամանակ անց պատրաստ կլինի մտավոր ծանրաբեռնվածության նոր չափաբաժնի: Այս դեպքում դատարկ բաների վրա չեք նյարդայնանա: Հակառակ դեպքում՝ քիչ եք աշխատել:

3. Ցնցուղ ընդունե՛ք

Քննություններից առաջ սթրեսից ազատվելու այդպիսի մի լավ միջոց է տաք ցնցուղը: Եթե զգում եք, որ ձեջ գլուխը ուղղակի արդեն պայթում է և չի կարողանում մարսել այն ամենը, ինչը փորձում եք լցնել, ապա ցնցուղ ընդունելը կօգնի ձեզ հագնստանալ:

Եթե, ինչպես ասում են, «դժվար դեպք է» և խորհուրդներից ոչ մեկը ձեզ չի փրկում, այդ դեպքում կարող եք օգտվել միանգամից երեք խորհուրդներից էլ հետևյալ ալգորիթմով՝ ֆիզիկական աշխատանք-տաք ցնցուղ-քուն:

Հետևյալ շղթան անկասկած գործում է:  Նույնիսկ ամենաուժեղ սթրեսը հնարավոր է հաղթահարել այս հեշտ ալգորիթմով:

Արթնանալուց հետո մի բաժակ թե՛յ խմեք և առա՛ջ՝ մենամարտի: Համոզված եղեք, որ ձեր նյարդային համակարգը կարգավորված է, և առանց դժվարության կարող եք սովորել ամենդժվար հարցը:

Եզրակացություն. Այս հոդվածում պատմեցի, թե ինչպես քննություններից առաջ ազատվեք սթրեսից:  Վերը նշված բոլոր խորհուրդները կօգնեն քեզ:

Այս խորհուրդներից բացի նաև մի՛ մոռացիր, որ չարժե ուրիշի վախերը «բռնել» ու կապել քեզ վրա: Դա, համենայնդեպս, անիմաստ է, չէ՞ որ երբ դու նյարդային վիճակում ես, խելքը երկրորդ պլան է մղվում: Սակայն, հուսով եմ, որ այս հոդվածը կարդում ես ուրախ սրտով, նշանակում է՝ բոլոր առանցքային պահերը հասկացել ես:

 Աղբյուր

Leave a comment